Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել.
«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում:
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն»։