Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը:
Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց: Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է: