Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց

Քիչ առաջ դատարանը  բավարարեց քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը և Տիգրան Մազմանյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց:

Տիգրան Մազմանյանի նկատմամբ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը):

Հիշեցնենք, որ Ապրիլի 14-ին ցույցերն ու բողոքի երթերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը և մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել Հանրային ռադիոյի շենք և Հանրային ռադիոյի աշխատակիցներից պահանջում էին տրամադրել ուղիղ եթեր: Սակայն ղեկավարությունը հայտնել էր, որ տվյալ պահին նման հնարավորություն չկա և առաջարկել էր Փաշինյանին ավելի ուշ տրամադրել եթերը։ Տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրվել էր Հանրային ռադիոյի մուտքի դուռը, արդյունքում, այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և 2 անձ ձերբակալվել էին:

Սույն գործով ձերբակալվել էին անչափահաս Էրիկ Խաչատրյանը և Տիգրան Մազմանյանը: Անչափահասին այսօր, 3 օր մեկուսարանում պահելուց հետո բաց են թողել, հանձնելով ծնողի խնամակալությանը:

Լուսանկարը՝ Տիրգրան Մազմանյանի Ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ