Դիմումատուն՝ Ջիհանգիր Յըլդըզը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1947 թվականին և ապրում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողերը օգտագործման իրավունքով Թուրքիայի բնակիչներին տրամադրելու հնարավորությանը։
1983 թվականից Դիմումատուն բնակվել է պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առանց շինարարության թույլտվության կառուցված մի տանը։ 1999 թվականին Դիմումատուն դիմել է Անկարայում գտնվող Չանկայա պալատի քաղաքային ինքնակառավարման մարմիններին՝ պետությանը՝ սեփականության իրավունքով պատկանող հողերի օգտագործման իրավունքով բաշխման, տրամադրման և դրանց նկատմամբ իրավունքների գրանցման վկայական ձեռք բերելու նպատակով։ Դիմումատուն նշել է, որ նմանատիպ հայց ճշգրտորեն ներկայացրել է նաև 1983 թվականին, սակայն նրա ներկայացրած հայցը մերժվել է։
Դիմումատուն բողոքարկել է իր հայցը մերժելու մասին որոշումը Թուրքիայի Գերագույն Վարչական դատարան, որը նույնպես մերժել է Դիմումատուի բողոքն այն հիմքով, որ չեն ներկայացվել 1983 թվականին Թուրքիայի իշխանություններին հասցեագրված դիմումը՝ իրեն գույք հատկացնելու վերաբերյալ։ Դիմումատուն բողոքել է, որ առաջին անգամ նա ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը դեռևս վարչական վարույթի բողոքարկման փուլում, սակայն Թուրքիայի Գերագույն Վարչական դատարանն արհամարհել է դրանք։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն մասնավորապես բողոքել է իր գործով վարչական դատավարության և պետական սեփականություն հանդիսացող հողի օգտագործման տրամադրման համար իր ներկայացրած հայցը մերժելու արդարացիության մասին։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 4.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։