Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից. ԿԳՆ

ՀՀ Կրթության գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել մայրաքաղաքում տեղի ունեցող հանրահավաքների վերաբեյալ: Հայրատարության մեջ մասնավորապես ասվում է.«Նկատի ունենալով  վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին` զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ` բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»:

Մեկնաբանություններ