Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհուրդը 2014 թ. սեպտեմբերի 12-ի թիվ ԱԽ-18-Ո-14 որոշմամբ հրապարակել է դատավորների թեկնածությունների որակավորման քննությունների կարգը:
Մասնավորապես, հաստատված կարգով սահմանվում են.
- դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունումը, անցկացվող որակավորման ստուման գրավոր քննության ձևը և քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները,
- քննության կազմակերպման և անցկացման կարգը,
- դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները և քննական աշխատանքների ստուգման կարգը,
- քննական աշխատանքների միավորների հաշվարկման կարգը և նվազագույն անցողիկ միավորը,
- Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպումը:
Քննությունների կարգին մաբողջությամբ կարող եք ծանոթանալ Հայաստանի դատական համակարգի կայքում: