Քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 259-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Այսօր քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայ­կական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայ­թային կամ  միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպա­նական միջոցառումների իրականացման գոտու բնակչությանն ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակա­ցույցը հաստատելու մասին» N 259-Ա որոշման հավելված 1-ի 5, 6, 7-րդ կետերի կատարման ժամկետների ճշգրտում կատարելու նախագիծը:ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը:

Նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտու (ՇՊՄՊԳ) բնակչության ազդարարման համակարգի արդիականացման համար իրականացվող աշխատանքների և պատասխանատու կատարողների և համակատարողների ճշգրտում համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «բ» ու «զ» կետերի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 2)-րդ, 7)-րդ ենթակետերի և 44-րդ կետի:

Ներկայումս «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման  և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների  (ՆՊՄԻԳ և ՇՊՄՊԳ) բնակչության ազդարարման համակարգերը  բարոյապես ու ֆիզիկապես մաշված են, և անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնել

Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման գործողությունները ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու և  ԱԷՄԳ փորձագիտական խմբի կողմից իրականացված վթարային պատրաստվածության ու հակազդման ստուգման առաքելության ընթացքում հայտնաբերված թերությունների վերացման նպատակով հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխանեցնող միջոցառումների ցանկը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը:

Հաշվի առնելով, որ ազդարարման համակարգի նախագծման ծառայությունների, անհրաժեշտ սարքերի և սարքավորումների գնաման գործընթացում  առաջացել են որոշակի շեղումներ` պայմանավորված  Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի աշխատանքների իրականացմամբ, անհրաժեշտություն է առաջացել  Հայ­կական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայ­թային կամ  միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպա­նական միջոցառումների իրականացման գոտու բնակչությանն ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակա­ցույցում կատարել ժամկետների ճշգրտում և շեղումների վերացում:

Նախագծին կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում:

Մեկնաբանություններ