Բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը պատժվում է տուգանքով

Վարչական Իրավախաղտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի Հոդված 154-ը սահմանում է, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան) պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը պատժվում է  տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո, ապա պատժվում է տուգանքով՝  նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Մեկնաբանություններ