Փաստաբանների պալատը իրավական աջակցությունն է առաջարկել սիրիահայ բժիշկ Պողոս Աղոյանին, ով օգոստոսի 21-ին ոստիկանությունում հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հարազատների կողմից: Այդ մասին, «Aysor.am»-ի տեղեկացմամբ, հայտնել է փաստաբանների պալատի նախագահի՝ ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը:
Մասնավորապես, կայքի թղթակցի հետ զրույցում Մեղրյանն ասել է, որ իրենք զանգահարել և առաջարկել են բժշկին իրենց աջակցությունը, սակայն վերջինս ասել է, որ այս պահին անհրաժեշտություն չկա և հարկ եղած դեպքում ինքը նրանց կդիմի:
«Սա սիրիահայերին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նախաձեռնության սկզբունքներից է, այն է, մենք ինքներս էլ նախաձեռնություն ենք ցուցաբերում նրանց իրավական օգնություն տրամադրելու հարցում»,- ընդգծել է ՓՊ ներկայացուցիչը:
Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: