Հաջիեվան ընդդեմ Բուլղարիայի

Դիմումատուն՝ Ջերեն Հաջիեվան, Թուրքմենստանի և Ռուսաստանի քաղաքացի է, ապրում է Բուլղարիայում։

2001 թվականին Դիմումատուի ծնողները տեղափոխվել են մշտական բնակության՝ Բուլղարիա։ Մինչև տեղափոխությունը Բուլղարիա տիկին Հաջիևանի հայրը եղել է Թուրքմենստանի կենտրոնական բանկի փոխնախագահ, իսկ հետագայում դարձել է ընդդմիադիր քաղաքական շարժման անդամ։

2002 թվականին Թուրքմենստանի պետական մարմինները մեղադրանք են առաջադրել Դիմումատուի ծնողներին, բռնագրավել գույքը և Բուլղարիայից պահանջել նրանց էքստրադիցիան։ Դեկտեմբերին Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալում է Դիմումատուի ծնողներին, սակայն 2 շաբաթ անց նրանք ազատ են արձակվում։

2006 թվականին Դիմումատուն վնասների փոխհատուցման հայց ներկայացրեց պետական մարմինների դեմ՝ այն բանի համար, որ վերջինս միայնակ էր մնացել իր ծնողների ձերբակալման ամբողջ ընթացքում։ Դիմումատուի հայցը մերժվել է 2012 թվականի հունվարին։

Դիմումատուն իր բողոքում նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։

Վերոհիշյալ փաստերն ամփոփելով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում մինչ 2002 թվականի դեկտեմբերի 6-ը, իսկ դրանից հետո ընկած ժամանակահատվածի վրա խախտում չի արձանագրվել։

Մեկնաբանություններ