Քննարկում ազդարարման ինստիտուտի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների մասին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մեկնարկել է ազդարարման ինստիտուտի ներդրման և ազդարարման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների մասին հանրային քննարկումների շարքը: Քննարկումները կազմակերպվել էին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ: Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են ազդարարման նկատմամբ քաղաքացիների  վերաբերմունքին, չազդարարելու բացասական հետևանքներին, կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարելու պատրաստակամությանը և այլ հարցերին: Անդրադառնալով ներկայացված հարցման արդյունքներին՝ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ ազդարարման ինստիտուտի ներդրման այս փուլում ամենաառաջնայինն անտարբերության տարրի վերացումն է հասարակության շրջանում: Այդ իսկ նպատակով առաջիկայում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման արշավ՝ արտաքին գովազդի և սոցիալական հոլովակների տեսքով, որում ներգրավված կլինեն մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում հանրության կողմից սիրված և ընդունված անձինք:

Այնուհետև, հանդիպման մասնակիցների միջև ծավալվել է քննարկում հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործման և ազդարարման ինստիտուտի առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

Մեկնաբանություններ