ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախնական տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր-Արջուտ վազուրդի 2657-րդ կիլոմետրի 8-րդ պիկետում, մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչին՝ ծնված 1967թ., որի հետևանքով վերջինս մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով
Քրեական գործով Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, պարզվել է մեքենավարի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972թ.: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը հաշվառված է եղել «Լուռու հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում՝ «Արտահայտված դեբիլություն, խոսակցության խանգարում» ախտորոշումով և ունեցել է լսողության խանգարում:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով: