ՃՏՊ-ներ հանրապետությունում

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 2.20-ի սահմաններում, «Լեքսուզ Ջի Իքս 470» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մրգավան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրի երկաթյա սյուներին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Արմավիրի ճանապարհի 23.5 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի երկու ավտոմեքենա:
Դեկտեմբերի 8-ին վարորդներից մեկը ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Կադդի» մակնիշի ավտոմեքենան Կապան-Գորիս ճանապարհի 45-րդ կմ-ին գլորվել է ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Oպել Վեկտրա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21213»-ի ուղևորը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ