81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի

ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները. կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր: 

Քվերակությանը մասնակցել են 104 պատգամավորնեից 85-ը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ին գումարվել է Ազգային ժողով արթահերթ նիստ, որի ժամանակ քննարկվում  է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու հարցը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում երկու միջնորդագրեր ներկայացրեց. միջնորդել է համաձայնություն տալ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել,  վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրել, ինչպես նաև միջնորդել է, որպեսզի խորհրդարանը Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Հունիսի 17-ին նրա առանձնատանը կատարվել է խուզարկություն և ԱԱԾ աշխատակիցներն այնտեղից հատնաբերել են Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկված իրեր, զենք-զինամթերք, տասնյակ ավտոմեքենաներ և կենդանիներ:

 

Մեկնաբանություններ