Շամիրամ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը 4 տարվա վաղեմության պատմություն ունի:
Թելման Քալաշյանը 2013թ. տոկոսով 75.000 դոլար գումար է տվել 5 եղբայրների, պարբերաբար ստանալով տոկոսները: 2 տարի անց եղբայրների ծրագրերը ձախողվել են՝ չեն կարողացել վերադարձնել գումարն ու տոկոսները: Քալաշյանը սպառնալիքներ է հնչեցրել եղբայրների և նրանց բարեկամների հասցեին և պահանջել վճարել 100.000 դոլար՝ պարտքն ու տոկոսները միասին:
Օգոստոսի 1-ին՝ վերջին անգամ խոսել է եղբայրների հետ, պահաջել գումարը և վիճել: Ապա, տեղեկանալով, որ 5 եղբայրների հարազատները և ընկերները գտնվում են միասին մի հանդիսության սրահում, լիցքավորված ինքնաձիգով մտել է սգո սրահ և անկանոն կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Մահացել է 4 հոգի, վիրավորվել՝ 7 -ը: Մահացածներից կամ վիրավորներից ոչ մեկը 5 եղբայրներից չէր:
Մանրամասները՝ ՀՀ ՔԿ-ի հրապարակած տեսանյութում: