Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հոկտեմբերի 16-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս մեկ դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 185 տնտեսվարող, որից 135-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
- «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
- «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ
- «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
- «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
- «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ
- «ՄՖ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին