Համաձայն ՀՀ քրական օրենսգրքի՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու համար նախատեսվում է պատիժ:
Քրեական օրենսգրիքի 202-րդ հոդվածը սահմանում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
- Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) խոշոր չափերով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
- Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) կազմակերպված խմբի կողմից, 2) առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):