3 հոգով մտել են Հայկազի սենյակ՝ նրան ծեծի են ենթարկել և քաշքշել. կուրսանտի սպանության գործով վկա

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր  Դավիթ Հարությունյանի նախագահոթյամբ, շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղանի սպանության գործով դատական նիստը: Այսօրվա նիստի ժամանակ ցուցմունք տվեց կուրսանտների մարտկոցի հրամանատար Դավիթ Դավթյանը, վերջինս դատարանին հյատնեց, որ ամբաստանյալների հետ գտնվել է ծառայողական փոխհարաբերությունների մեջ:

Խսելով տեղի ունեցած դեպքի մասին վկան հայտնեց, որ դեպքի օրը ինքը զորմասում չի եղել: 2015 թվականի հունվարի 29-ին իրեն զանգահարել և կանչել են զորամաս, որտեղ էլ ինքը տեղեկացել է, թե ինչպես են Հայկազին գտել: Գնացել է նաև Հայկազի ննջարան,  տեսել է արյունոտ մահճակալը, սակայն մոտիկ չի գնացել և մնացել է դռան մոտ:

«Այնուհետև իմացել եմ, որ ամբաստանյալները բերման են ենթարկվել և կասկածվում են սպանության մեջ»,- իր խոսքում նշեց նա:

Նկարագրելով ամբաստանյալներին վկան դրական գնահատեց Վաչե Սահկայնին և Նորիկ Սահակյանին, որոնք աչքի են ընկել իրենց  լավ վարքագծով և  ուսման մեջ ունեցել են լավ առաջադիմություն, իսկ Մովսես Ազարյանին և Գենել Թևոսյանին նկարագրեց ավելի բացասական:

«Մովսեսի և՛ վարքը, և՛ ուսումնական առաջադիմությունը եղել է վատ հիմքերի վրա: Թևոսյան Գնելին չեմ համեմատի Ազարյանի հետ, բայց  վերջինս ևս եղել է վատ սովորող կուրսանտ»,- ասաց նա:

Դավիթ Դավթյանի խոսքերով ամբաստանյալները ունեցել են վատ վարք, սակայն դա չի նշանակում, որ իրենք ընդունակ են եղել նման հանցանք կատարելու. «Ես չեմ կարող իրենց վարքը հասցնել այն վիճակի, որ նրանք կարող էին կատարել այն քայլը, ինչի մեջ իրենք մեղադրվում են»:

Վկաի խոսքերով, երբ Գնել Թևոսյանին ցանկացել են տանել ռազմական ոստիկանություն, ինքը փորձել է խոսել վերջինիս հետ. «Ես Գնելին ասացի՝ ես ու պապադ ենք միայն այստեղ, կարողա՞ ինչ-որ բան կա: Գնելն էլ ասեց չէ պարոն Դավթյան, ես քեզ ու պապային չէի խաբի: Տանում են, թող տանեն»

Բնութագրելով Հայկազ Բարսեղյանին վկան հայտնեց, որ Հայկազը եղել է լավ սովորող և կարգապահ կուրսանտ: «Հայկազը կոկիկ զինվոր էր և մինչև համազգեստը կարգի չէր բերում շարք չէր կանգնում, ինչի համար հաճախ էր ուշանում: Մի քանի անգամ ստացել է նկատողություն՝ ուշանալու պատճառով, իսկ լոգարանից դուրս գալուց միշտ վերջինն էր դուրս գալիս»,-  հայտնեց վկան:

Դավիթ Դավթյանը նաև հայնեց, որ կուրսանտներից մեկը իրեն հայտնել է, որ Գնել Թևոսյանի կողմից տոպրակի, թե շորի մեջ փաթաթված ինչ-որ իր է տարել և փոխանցել վերջինիս ծնողին:

Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննկան ցուցմունքները՝ դատաքննկան և նախաքննական ցուցմունքների միջև հակասություններ լինելու պատճառով:

Նշենք, որ վկան իր նախաքննկան ցուցմունքում հայտնել  էր, որ  «Գնել Թևոսյանն իրեն երես առած երեխայի նման էր պահում և հաճախ էր բացակայում ինստիտուտից՝ իր հոր թույլտվությամբ»:

Բացի այդ հայտնել էր, որ խոսել է կուրասնտներից Նորիկ Օհանջանյանի հետ, վերջինս իրեն հայտնել է, որ տեսել է, որ 3 հոգով մտել են Հայկազի սենյակ՝ նրան ծեծի են ենթարկել և քաշքշել, Հայկազն էլ հայհոյել է: Նորիկ Օհանջանյանը նաև հայտնել է, որ Հայկազին ծեծի ենթարկողների մեջ  տեսել է միայն Գնել Թևոսյանին:

Վկան նաև իր նախաքննկան ցուցմունքում նշել է, որ ինքը չի հավատացել, որ Հայկազը կարող էր ինքնասպանություն գործել, բացի այդ կախված ժամանակ նրա ոտքերը կպած են եղել գետնին: Իսկ կուրսանտներից մեկն էլ  իրեն պատմել է, որ սպայական սենյակից դանակ և քաղաքացիական հագուստ է վերցրել և տվել Գնելի հորը:

Նշենք, որ գործով դատակոչված 30 վկաներից դատարանում դեռևս ցուցմունք չի տվել նրանցից  3-ը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 22-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

 

Մեկնաբանություններ