Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձվեց 22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության համար մեղադրվող «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանի գործով հերթական նիստը: Հետաձգելու պատճառն այն էր, որ մեղադրող կողմը չէր ներկայացել նիստին:
Դատավորը որոշեց, հաջորդ նիստին` գործով վկա Գևորգ Երիցյանին, բերման ենթարկել դատարան, քանի որ նա ծանուցվելուց հետո չէր ներկայացել նիստին:
Նշենք, որ նախորդ նիստը ևս չէր կայացել, քանի որ դատավոր Արմեն Խաչատրյանը մեկ այլ քրեական գործով գտնվում էր խորհրդակցական սենյակում:
Հիշեցնենք, որ «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, որը պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ:
Ըստ մեղադրնաքի` 2016 թ. հոկտեմբերի 19-ին Երևանի Թեհլեմեզյան փողոցի 3-րդ հասցեում գտնվող իր աշխատասենյակում Վահան Ղազարյանը հանդիպել է Լևոն Սահակյանին և վերջինիս նշանած` Ա. Թովմասյանին, աշխատավարձ չվճարելու հարցի շուրջ նրա հետ վիճաբանության և քաշքշուկի մեջ մտել: Այդ միջադեպի ժամանակ Վահան Ղազարյանն իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Լևոն Սահակյանի ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով Լ. Սահակյանը սրտի և թոքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, այնուհետև՝ մահացել:
Հաջորդ նիստը նշանակվեց սեպտմբերի 27-ին
Նյութը՝ Ելենա Արամյանի