2019 թվականից սկսած Չինաստանը կհանդիսանա ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն երկիրը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին գումար փոխանցող երկրների շարքում։ Այսպիսով, 1980 թվականից ի վեր Չինաստանն այդ ցուցակում առաջ կանցնի Ճապոնիային առաջին անգամ:
Առաջիկա երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Չինաստանի ներդրումը կկազմի ընդհանուր բյուջեի 12.01 տոկոսը։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաղորդած տեղեկությունները: Բացի այդ, Ճապոնիայի կողմից փոխանցվող գումարի չափը կկրճատվի 9.68 տոկոսից մինչև 8.56 տոկոս:
Առաջիկա երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի կողմից հատկացվող գումարը կկազմի ՄԱԿ-ի բյուջեի եկամուտների 22 տոկոսը: Խոշոր ներդրումներ կատարող երկրների ցանկում չորրորդ տեղը կզբաղեցնի Գերմանիան (6,09%), այնուհետև Միացյալ Թագավորությունը (4,57%) և Ֆրանսիան (4,43%):
ՄԱԿ-ի բյուջեին երկրների կողմից հատկացվող գումարը հաշվարկվում է մի քանի չափանիշների հիման վրա, ներառյալ՝ ՀՆԱ-ն, մեկ շնչի հաշվով եկամուտը և այլն։