ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել․«Այսօր շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով կկարգավորվի հետևյալ խնդիրը.
հաճախ, մայրության նպաստ ստանալիս, գումարի չափը գերազանցում է հարկային օրենսգրքով սահմանված շեմը, ինչի արդյունքում հարկումը կատարվում է օրենսգիքով սահմանված այլ` առավել բարձր դրույքաչափով, իսկ նախագծով առաջարկում եմ հարկումը կատարել նույն դրույքաչափով, ինչ ամսական եկամտի դեպքում է կիրառվում»։
Մանրամասն՝ շուտով։