ECHR 262 (2014)
18.09.2014
Ռահիմբերդիևն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 47837/06)
Դիմումատու Աբդուլայ Ռահիմբերդիևը (ծնվ. 1936թ.) Տաջիկստանի քաղաքացի է: Նա բեռնատար գնացքում աշխատել է որպես անվտանգության աշխատակից: 2005թ. օգոստոսի 1-ին նրան տեղափոխում են Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, քանի որ գնացքում հայտնաբերվել էր 73 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութ, որը թաքցվել էր սոխի կճեպի մեջ: Մի գիշեր ոստիկանության բաժանմունքում անցկացնելուց հետո՝ 2006թ. օգոստոսի 2-ին, նրա նկատմամբ թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: 2006թ. Ռահիմբերդիևը դատապարտվել է երեք տարի ազատազրկման: Նրա փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին և պնդել է, որ օգոստոսի 1-2-ը իր վստահորդի ձերբակալությունը համապատասխան գրանցում չի ստացել և եղել է անօրինական: Այս բողոքի հիման վրա հետաքննություն այդպես էլ չի սկսվել, ինչը արտահայտվել է պատկան մարմինների զանազան պատճառաբանություններում:
Պրն Ռահիմբերդիևը բողոքել է, որ իր չգրանցված ձերբակալությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին պարագրաֆը (ազատության ր անվտանգության իրավունք)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է 5-րդ հոդվածի առաջին պարագրաֆի խախտում և սահմանել է 5,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:
Գործին վերաբերող մանրամասներին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: