«Սասնա ծռեր» խմբի անդամները զրուցել են ՊՊԾ գնդին հարակից տների բնակիչների հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Այսօրվա դատական նիստում մեղադրող կողմը հրապարակեց գործում առկա տեսանյութերի զննության արձանագրությունները, որոնք արվել էին ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին:

Նշենք, որ ըստ հրապապարակված արձանագրությունների տեսանյութերում երևացել են «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք պարբերաբար դուրս են եկել գնդի տարածքից և շրջել Խորենացի փողոցով: Խմբի մի քանի անդամներ՝ Պավել Մանուկյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Գագիկ Եղիազարյանը  և Արեգ Կյուրեղյանը դուրս են եկել ՊՊԾ գնդի հսկիչ-անցագրային կետից և քայլել դեպի Էրեբունու ոստիկանության շենքի ուղղությամբ, այնուհետև վերադարձել ինչ-որ արկղ և փաթեթ ձեռքներին:

Տեսագրություններից մեկում երևացել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու նակին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, վերջիններս եղել են մարտաբաճկոններով և «Սասնա ծռեր» խմի մի քանի անդամների ուղեկցությամբ մի հատվածից քայլել են մեկ այլ հատված:

Տեսագրություններում երևացել է նաև, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները զրուցել են ՊՊԾ գնդին հարակից տների բնակիչների հետ:

Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ լրացավ Արայիկ Խանդոյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետը, վերջիններս բերվեցին նիստերի դահլիճ: Ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձինք նրանց դիմավորեցին ծափահարություններով: Արայիկ Խանդոյանը տևական ժամանակ նստած տեղից ողջունում էր աջակիցներին, հարցնելով նրանց որպիսությունը:

 

Մեկնաբանություններ