1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել  է 7-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:

Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 8, խարդախության 7, դրամանենգության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: