ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միացել է քաղաքական մի շարք առաջնորդների հայտարարություններին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել պաշտոնական Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճի պայմաններում:
«Նոր տարին սկսվեց աշխարհում ցնցումներով»,- ասել է Գուտերեշը՝ ընդգծելով. – «Ապրում ենք վտանգավոր ժամանակներում»:
Նրա խոսքով՝ այս հարյուրամյակում աշխարհաքաղաքական լարվածությունը ամենաբարձր մակարդակի է հասել և շարունակում է աճել:
Գուտերեշն աշխարհի առաջնորդներին կոչ է արել «դադարեցնել էսկալացիան, առավելագույն զսպվածություն ցուցաբերել, վերսկսել երկխոսությունը և միջազգային համագործակցությունը»: