ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իսրայելին և Լիբանանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Իսրայելին և Լիբանանին զսպվածության կոչ է արել վերջին հրետակոծությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների սահմանակից տարածքներում։ Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է «երկնագույն գծում» տեղի ունեցող միջադեպերից։ Նա կողմ է առավելագուն զսպվածության և կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ցանկացած գործողություն, որոնք խախտում են 1701 բանաձևը և սպառնում մարտական գործողությունների դադարեցման»,-ասել է Դյուժարիկը մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։ Կիրակի շիական «Հեզբոլլահի» զինյալները հակատանկային հրթիռով խոցել են իսրայելական «Վոլֆ» զրահամեքենան Աֆիֆիմ բնակավայրի բանակային զորանոցի մոտ։ Դրա հետևանքով, «Հեզբոլլահի» տվյալներով, հրեական պետության զինծառայողները կորուստներ են ունեցել։

Ի պատասխան՝ իսրայելական հրետանին մոտ երկու ժամ կրակ է բացել Լիբանանի հարավի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, զորքերն արձակել են 100 ական դեպի այն շրջանը, որտեղից կատարվել է հարձակումը։ Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներից ոչ մեկը զինված հարձակման ժամանակ չի տուժել։

Մեկնաբանություններ