Դիմումատուն՝ Այշե Ադիլովսկան, ազգությամբ մակեդոնացի է, ծնվել է 1963 թվականին, ապրում է Սկոպյե քաղաքում: Գործը վերաբերում է Դիմումատուի հորից ժառանգված հողամասի նկատմամբ Դիմումատուի սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մերժմանը: 2004 թվականին Դիմումատուն քաղաքացիական գործով հայց է ներկայացրել՝ իր հորից ժառանգված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Հետագայում Դիմումատուի երկու քույրերը նույնպես միացել են դատավարությանը:
2004 թվականին առաջին ատյանի դատարանը բավարարել է Դիմումատուի պահանջը, սակայն 2013 թվականին վճիռը բեկանվել է՝ բողոքարկման արդյունքում։ Մասնավորապես, Դիմումատուի պահանջը մերժվել է նրա կարգավիճակի պատճառով, քանի որ Դիմումատուն և նրա քույրերը իրենց հանգուցյալ հոր միակ օրինական ժառանգորդները չեն եղել, հայրը ուներ ևս հինգ երեխա։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Դիմումատուի փաստաբանի այն փաստարկը, որ մյուս օրինական ժառանգները մտադրություն չեն ունեցել դատավարությանը մասնակցելու: Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի խախտում։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյանները հավուր պատշաճի չեն քննել իր ներկայացրած հայցը։
ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Դիմումատուն փոխհատուցման պահանջի վերաբերյալ հայց չի ներկայացրել։