Ըստ օրենքի նախագծի ներկայացված հիմնավորման՝ «նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթևեկության համեմատաբար նվազ վտանգավորության աստիճան ունեցող խախտումների համար սահմանված տուգանքի չափը կիսով չափ նվազեցնելու հանգամանքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գնալով ավելանում է տեսանկարահանող սարքերի և արագաչափերի թիվը, որին զուգահեռ ավելանում են արձանագրվող խախտումների քանակը, արդյունքում վարորդներից գանձվող գումարները ուղիղ համեմատական կերպով ավելանում են, ինչն էլ ուղղակիորեն հարվածում է առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեին, ուստի անհրաժեշտություն է առաջանում վերանայել սահմանված տուգանքների գումարի չափը»:
Մասնավորապես, նախագծի ընդունման դեպքում, 2015 թ. հունվարի 1-ից 50%-ով կնվազեցվեն օրենսգրքի հետևյալ հոդվածներով նախատեսված տուգանքների չափերը.
Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելըՀոդված 124.1. Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբակային տեղաշարժինՀոդված 124.2. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելըՀոդված 124.3. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելըՀոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը:Աղբյուրը՝ www.parliament.am