«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝
- Հայաստանի Հանրապետությում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցմամբ
- մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման և իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման տրամադրելու մասով մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով
Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների և լրացումների ընդունման արդյունքում կապահովվի
- Հայաստանի Հանրապետությունում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցումը, համապատասխան օրենսդրական գործիքակազմի կիրառման հնարավորությամբ:
- Աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում: