Քաղաքային զբոսաշրջության զարգացման նպատակով կգործի նոր երթուղի

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի:

Օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և բարձունքից վայելելու երևանյան համայնապատկերը:

 
Ծրագիրը գործելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Երթուղին նախատեսված է ժամը 20։30-21։15-ը:
Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։
Լրատվամիջոցներին և զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք օգոստոսի 25-ին՝ ժ. 20։30-ին մասնակցելու «Գիշերային Երևան» ծրագրի մեկնարկին:
Մանրամասների համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին (011) 514-230:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին

Մեկնաբանություններ