Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 01.03.2018թ. թիվ 106-Լ որոշմամբ «Փաստաբանի արտոնագիր և վկայական
տրամադրելու» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարված փոփոխություններով սահմանվել է փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտի տրամադրման կարգը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 01.03.2018թ. թիվ 107-Լ որոշմամբ սահմանվել է փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտի ձևը և նկարագիրը:
Փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտը փաստաբանին տրամադրվում է կամավորության սկզբունքով, միայն դիմումի հիման վրա՝ քարտի արժեքի փոխհատուցմամբ:
ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏՆ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է՝
– առաջին անգամ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու մասին դիմում ներկայացրած փաստաբանի հավակնորդին.
– 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ գործող փաստաբանական գործունեության արտոնագիր ունեցող փաստաբաններին՝ Պլաստիկ քարտ ստանալու մասին դիմումը մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը (ներառյալ) ներկայացնելու դեպքում:
Պլաստիկ քարտ ստանալը փաստաբանին չի զրկում իր վկայականը և արտոնագիրը զուգահեռ օգտագործելու իրավունքից:
Բեռնել «Փաստաբանի արտոնագիր և վկայական տրամադրելու» կարգը.
* Կարգի վերջին ինկորպորացիան՝ 01.03.2018թ․ դրությամբ
Բեռնել փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտի ձևը և նկարագիրը.
Բեռնել փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստի քարտ ստանալու մասին դիմումի ձևաթուղթը.