Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրները Ֆրանսիայի հրապարակից սկսեցին երթ իրականացնել մայարաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մյուսներին միանալ իրենց:
Վերջինս անդրադարձավ երեկ տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակելով որպես հնդկական կինո, որի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է. «Սա բեմադրված հնդկական կինո էր, երբ ոստիկանությունը և Շմայսի բրիգադի ներկայացուցիչներն իրար հետ կազմակերպված գործողություններ էին իրականացնում»:
Բաղրամյան պողոտայում ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել: Ցուցարարները շարժվելով վարչապետի նստավայր չկարողացան առաջանալ:
Նշենք, որ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել նաև Ֆրանսիայի հրապարակում, քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Ֆրանսիայի հրապարակում գտնվող ուսանողներին և քաղաքացիներին: Այս պահին Ֆրանսիայի հրապարակը բաց է երթևեկության համար:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ իրենք պատրաստվում են խաղաղ երթ իրականացնել, իսկ բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն: