Փետրվարի 15-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը Բագրատաշեն թիվ 19/33 հասցեում գտնվող գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Ռաֆիկ Ավետիսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելիս ճանապարհին մահացել է:
Վարորդը դեպքի վայրից հեռացել է:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում գտնվող բենզալցակայանի մոտ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում քննություն: