Վոլոկիտինն ընդդեմ Ռուսաստանի 

 Գործի շրջանակներում 15 Դիմումատուներ բողոք են ներկայացրել՝ նախկին ԽՍՀՄ-ի կողմից 1982 թվականին թողարկված պետական պրեմիում պարտատոմսերի պարտքը չմարելու մասին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ 

15 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, ծնվել են 1935 թվականից մինչև 1981 թվականն ընկած ժամանակաշրջանի տարբեր տարեթվերին, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Դիմումատուները բողոքել են տեղի իշխանությունների կողմից կայացված պետական պարտատոմսերը չմարելու որոշման մասին։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ պետական իշխանության մարմինները շրջանակային փաստաթուղթ են կազմել, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է նախկին ԽՍՀՄ-ի կողմից թողարկված պետական պարտատոմսերի պարտքը մարելու պարտավորությունը։ Այնուամենայնիվ, տեղի իշխանությունները չեն կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները։ Դիմումատուների գործով վարույթը մի քանի անգամ կասեցվել է։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ բոլոր 15 Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուներին վճարել հետևյալ գումարները՝

 Վլադիմիր Վոլոկիտին-10․000 եվրո (ոչ նյութական վնասների համար), 12․540 եվրո (նյութական վնասների համար)․

 Սվետլանա Ալեքսեևա-10․000 եվրո (ոչ նյութական վնասների համար), 1․077․154․74 եվրո (նյութական վնասների համար), 860․25 եվրո (դատական ծախսերի համար)․

 Գեննադիյ Լոսյակով-1․800 եվրո (ոչ նյութական վնասների համար), 567․842 եվրո (նյութական վնասների համար)․

 Յախյա Գալաև-10․000 եվրո (ոչ նյութական վնասների համար), 7․374․870 (նյութական վնասների համար)․

Թամարա Պրոկոֆևա-100․000 եվրո (ոչ նյութական վնասների համար), 3․072.30 (նյութական վնասների համար)․

 Նիկոլայ Գուսև-65․700 եվրո (ոչ նյութական վնասների համար), 1․791․642 (նյութական վնասների համար), 3․163․01 եվրո (դատական ծախսերի և փոստային ծախսերի համար)․

 Անդրեյ Ռուզանով-5․000 եվրո (ոչ նյութական վնասների համար), 1․073․320 (նյութական վնասների համար), 2․500 եվրո (դատական ծախսերի համար)․

 Ալեքսանդր Ժելտով-100․000 եվրո (ոչ նյութական վնասների համար), 163․069 (նյութական վնասների համար)․

 Անդրեյ Լապտև-1․800 եվրո (ոչ նյութական վնասների համար), 57․600 (նյութական վնասների համար), 30 եվրո (դատական ծախսերի և փոստային ծախսերի համար)․

 Վյաչեսլավ Սևաստյանով-2․550 եվրո (ոչ նյութական վնասների համար), 7․425 (նյութական վնասների համար), 486 եվրո (դատական ծախսերի և փոստային ծախսերի համար)․

 Եվգենիյ Կարագեզով- 3․200 եվրո (թարգմանչական ծախսերի համար)։

 

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։