«ՎիզաՄետրիկ»-ն այսուհետ Հայաստանում վիզաներ չի տրամադրի

«Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով՝ չի կարող իրականացվել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից։ Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը»,- այս մասին հայտրարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը:

«ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով»: Ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ