Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավորի կենսագրությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրամանագրով Նորա Կարապետյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Հրամանագրում ասվում է՝

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1984 թվականին Երևան քաղաքում:

2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրան:

2005-2007թթ. աշխատել է Հայկական Բաց համալսարանում` որպես դասախոս:

2007 թվականի մարտին աշխատել է ՓՄՁՁԱԿ, “Գործարարական իրավունք գործարարների համար” ծրագրում` որպես դասախոս:

2006-2008թթ. աշխատել է Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնում` որպես դասախոս:

2008 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:

2007-2009թթ. աշխատել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:

2008-2013թթ. աշխատել է ՀՀ դատական դպրոցում` որպես դասախոս:

2009 թվականից աշխատում է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:

2006-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի օրենսդրության ներդրման և միջազգային կապերի բաժնում` որպես մեթոդաբան:

2008թ. հունվարից մինչև ապրիլ աշխատել է ՀՀ քրեական դատարանում` որպես դատավորի օգնական:

2008 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:

2008-2009թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես իրավական փորձաքննությունների վարչության պետ:

2009-2012թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես ղեկավարի առաջին տեղակալ, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2012 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Գիտությունների թեկնածու է, մեկ մենագրության, մեկ համահեղինակությամբ գրքի և 10 գիտական հոդվածների հեղինակ է:

Մեկնաբանություններ