ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ընդունել:
Համաձայն այդ հրամանագրերի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել՝ Սարգիս Ավագյան և Քրիստինե Ասատրյանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ են նշանակվել՝ Բագրատ Բադալյանը և Արմեն Փամբուխչյանը:
Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել՝ Միքայել Փաշինյանը և Արթուր Մանուկյանը: