Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարվել: Վարչապետի որոշումների համաձայն՝ Ինեսսա Գաբրիելյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ, Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, իսկ Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արայիկ Բաղրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: