Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանի լիազորությունները դադարեցվել է նախագահի հրամանով

Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի ԱԽ-12-Ո-15 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

2017 թվականի սեպտեմբերի 23-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանի լիազորությունները»:

Մեկնաբանություններ