ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ: Վերջինս նշում է, որ այդ հարցը դեռևս մնում է չկարգավորված:
«Քիչ առաջ ինձ է փոխանցվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանի պատասխան գրությունն իմ կողմից բարձրացված՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ:
Մասնավորապես, պատասխանում նշվում է, որ ԵԱՏՄ համաձայնագրով փոխադարձ ճանաչվում են միայն կրթության վերաբերյալ փաստաթղթերը, իսկ վարորդական իրավունքի վկայականը, ըստ Կ. Ա. Մինասյանի, կրթական փաստաթուղթ չի համարվում, և այդպիսով վարորդականների փոխադարձ ճանաչումը մնում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակներում կարգավորման ենթակա հարց»,- գրել է նա: