ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին քարտուղար Աղվան Վարդանյանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Սպարտակ Սեյրանյանը կանոնակարգ օրենքի համաձայն երդում տվեց՝ ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները կատարել բարեխղճորեն:
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը վայր էր դրել իր մանդատը: