Սեֆիլյանի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը փոխվեց

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում լսվեց Սեֆիլյանի և մյուսների գործով կալանավորված Արթուր Մովսիսյանի բողոքի քննությունը: Նիստի ժամանակ Վճռաբեկ դատարանը որոշեց փոխել Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը, և նրան անհապաղ ազատ արձակել, իսկ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ Արթուր Մովսիսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Վերջինս մեղադրվում էր ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով, իր բնակարանում  հրազեն ու ռազմամթերք թաքցնելու, և դրանք  ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին փոխանցելու մեջ:

Նշենք, որ Սեֆիլյանի գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել էր, և նրանք ազատ էին արձակվել դատարանի դահլիճից, սակայն Արթուր Մովսիսյանը դեռևս շարունակում էր մնալ անազատության մեջ: Այդ պատճառով վերջինս հացադուլ էր հայտարարել՝ իր խափանման միջոցը փոխելու պահանջով:

Մեկնաբանություններ