Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արա Նազարյանին  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Մեկնաբանություններ