ՍԴ դատավորի ընտրության օրը հայտնի է

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը կկայանա հունիսի 13-ին՝ ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում, ժամը 11:00-11:40: Այս մասին այսօր ԱԺ-ում յանտնեց ԱԺ հաշիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Հավելենք, որ ՍԴ անդամի թափուր տեղի համար դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:  ՍԴ դատավորն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդով՝ այսինքն ՍԴ դատավոր ընտրվելու համար Ելիզվետա Դանիելյանին պետք է կողմ քվեարկի 63 պատգամավոր::

Մեկնաբանություններ