Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի գործով նիստը։
Նիստի մեկնարկին ամբաստանյալ Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Պաշտպանը նշեց, որ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիմել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ. «Միջնորդում եմ Հրայր Իսախանյանի խափանման միջոց կալանքը վերացնել և որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել ստորագրությամբ չհեռանալու մասին»,-ասաց Գրիշա Բալասանյանը։
Դատարավոր Աննա Դանիբեկյանը փորձեց ճշտել արդյոք հնարավո՞ր էր գրավ կիրառել, ինչին ի պատասխան պաշտպանը նշեց, որ անապահով է, և, մարդասիրական սկզբունքներից ելնելով, ցանկալի կլինի չկիրառել գրավ։
Գրիշա Բալասանյանը դատարանին հիշեցրեց, որ Հրայր Իսախանյանը նախկինում դատված չի եղել և իր խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ։
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միացավ իր գործընկերոջ միջնորդությանը, այն հիմնավորված համարեց և նշեց, որ ենթակա է բավարարման։
Վերջինս համանման միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալներ
Հարություն Թորոսյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի համար։
Նա նշեց, որ իր պաշտպանյալներից Հարություն Թորոսյանը ունի առողջական խնդիրներ և նախկինում դատապարտված չի եղել։ Լիպարիտ Սիմոնյանը իր պաշտպանայլների համար որպես այլընտրանքային խափանման միջոց՝ առաջարկեց ստորագրություն չհեռանալու մասին, միայն Անդրանիկ Քյոսեյանի համար նշեց, քանի որ վերջինս նախկինում դատապարտված է եղել, դատարանը կարող է կիրառել գրավ 500 000 դրամ և ավելի չափով։
Մեղադրող Էդգար Պետրոսյանը չառարկեց Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին և Էդուրադ Զեյթունյանին այլընտնտրանքային խափանման միջոց ստորագրությամբ բաց թողնելուն չառարկեց, միայն առարկեց Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոցը փոխելուն, նշելով, որ վերջինս նախկինում դատապարտված է եղել։ Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադարնալով, հրապարակեց Հրայր Իսախանյանի, Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին միջնորդությունը, ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրությամբ ազատ արձակելու մասին։ Ամբաստանյալ Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին միջնորդությունը բավարարեց։ Վերջինս գրավով ազատ արձակվեց, գրավի չափ սահմանվեց 700 000 դրամ։
Հիշցնենք, որ Էդուարդ Զեյթունյանին Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.07.2016թ. ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ։