Սարի թաղի գործով նիստը կրկին անորոշ ժամանակով հետաձգվեց

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար Սարի թաղի բնակիչներ Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով հերթական դատական նիստը, սակայն դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր գտնվում:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով:

ՊաշտպանԼիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ այսօր նախատեսում էր միջնորդություն ներկայացնել ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու և նրանց ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սարգիս Արաբաջյանին և Կարեն Վանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

 

Մեկնաբանություններ