«Սասնա ծռեր»- ի խափանման միջոցը չփոխվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատականը որոշում կայացրեց Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը չփոխել։ Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փեխել. «Խաչատուր Գիչյանն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, բայց չունի արդեն «Կռազ», Գիչյանն անգամ գումար չունի կալանքը գրավով փոխարինելու համար»։

«Գիչյանն անօրինական պահվում է կալանավայրում, նա ունի լրջագույն առողջական խնդիրներ, բազմիցս դատարանում նրա վիճակը վատացել է: Նրան կալանավորելու համար չի եղել իրավական հիմք: Գիչյանը և մյուս ամբաստանյալները հայտնվել են անազատության մեջ ժողովրդի իշխանությունը զավթած պետության կողմից կայացված քաղաքական որոշման արդյունքում: Միջնորդում եմ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, եթե դատարանը հնարավոր չհամարի ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չընտրելը»,- միջնորդությանը միացավ պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյնն էլ դատավորին դիմելով ասաց. «Ինչ որոշում էլ կայացնեք, մենք ձեր կողքին ենք, հիմա էլ է նկատվում է ճնշում դատարանների վրա, թեև երկրում իրավիճակ է փոխվել»։

Հավելենք, որ Խաչատուր Գիչյանի տարիքը հասնում է 70-ի։ Պաշտպանները բազմիցս ահազանգել են, որ ունի սրտանոթային համակարգի խնդիրներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զինված խմբին իր բեռնատար «Կռազ» մակնիշի մեքենան տրամադրելու համար: Պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց դատաբժշկական փորձաքննուն նշանակել։

Մեկնաբանություններ