Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Նիստը սկսվեց կես ժամ ուշացումով։ Նիստի մեկնարկին մի քանի փաստաբաններ 10 րոպեով գործադուլ արեցին՝ ի բողոք երեկվա, ԱԺ֊ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված փաստաբեններին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար մինչև 100 հազար տուգանքը, նախկին դատական սանկցիայի փոխարեն։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ դատարանի դեմ ոչինչ չունի և խնդրեց, որ իր գործադուլը իր կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չընկալվի։
Արայիկ Պապիկյանի օրինակին հետևեցին նաև մյուս փաստաբանները՝ Նինա Կարապետյանցը, Տիգրան Հայրապետյանը, Արա Ղարագյոզյանը և այլք։
Արայիկ Պապիկյանի օրինակին հետևեցին նաև մյուս փաստաբանները՝ Նինա Կարապետյանցը, Տիգրան Հայրապետյանը, Արա Ղարագյոզյանը և այլք։
Ըստ Արայիկ Պապիկյանի՝ գործադուլի նպատակը նախազգուշական ակցիա կատարելն էր և իրենք ի սկզբանե չէին ծրարգել գործադուլ անել. «Մենք նախապես չէին պլանավորել, ուղղակի երեկ Աժ֊ի կողմից ընդունած որոշումը դրդեց դրան։ Մենք այս քայլով փորձում ենք ցույց տալ, որ փաստաբանությունը և իրավապաշտպան գործունեությունը չի կարելի սահմանափակել անհիմն և անօրինական ճանապարհներով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց այս քայլն ուղղված է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրվելուն։
«Անհեթեթ բան է օրենքով սահմանափակել այն, ինչը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերում որպես իրավունք տրված է»,-ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ կարծիք հայտնելով, որ այս որոշումը առնվազն անգրագետ գործողություն է, քանի որ, եթե օրենքը ընդունվի, եթե ոչ Սահմանադրությունը, ապա Եվրոպական դատարանը կհամարի փաստաբանների իրավունքների սահմանափակում։
«Մեր իշխանությունները շատ արագ օրենքը ընդունում են, սակայն դա չի նշանակում, որ ամեն պատի տակ ընդունված օրենքները իրավունք ունեն կյանքի կոչվելու »,- ասած Տիգրան Հայրապետյանը։
Արա Ղարագյոզյանը փաստաբաններին կոչ արեց անցնել փողոցային պայքարի և հավելեց, որ ընդդիմադիր պադգամավորները պատրաստակամություն են հայտնել միանալու իրենց։
«Սա փաստաբանների գործունեությունը լռեցնելու գործողություն է»,-ասաց Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ երեկ Դատավոր Գագիկ Պողոսյանը փաստաբանի առարկությանը սպառնալիքով է պատասխանել, ասելով որ եթե «հաջորդ անգամ նման բան անես նայի քեզ ինչ եմ անելու»:
«Այսինքն դեռ նախագիծը չընդունված դատավորները զբաղվում են հստակ փաստաբանների դեմ ուղղված ճնշումներով»,- ասաց փաստաբանը։