«Սասնա ծռեր»-ի Արթուր Սողոմոնյանի խափանման միջոցը փոխվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին ներկայացվեց «Սասնա ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն։ Վերջինիս պաշտպան Մուշեղ Շուշանյանը որպես միջնորդության հիմքեր նշեց վերջինիս առողջական վիճակը, հավաստիացրեց, որ ազատության մeջ գտնվելով Արթուր Սողոմոնյանը պատշաճ վարքագիծ կդրևորելի։

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ իր պաշտպանյալը բնակվում է տարեց մոր և քրոջ հետ և եկամուտ չունեն, ուստի գրավով փոխարինելը հնարավոր չէ։ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակին անդրադառնալով պաշտպանը դատարանին տեղեկացրեց, որ 2017 թվականի մարտից մինչև սույն թվականաի փետրվար ամիսը գտնվել է Դատապարտյալների հիվանդանոցում։ Մեղադրողը միջնորդությանը չառարկեց, հիմք համարռլով իրավիճակի փոփոխությունը։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակի միջնորդությունը բավարարելու մասին որոշումը։ Վերջինիս նկատմամբ ընտրվեց այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։ Հիշեցնենք, որ այսօրվա նիստին ազատ էր արձակվել նաև Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամ Արթուր Մելքոնյանը։

Մեկնաբանություններ