Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում կրկին հետածգվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Դատարան չէին բերվել ամբաստանյալները: Դատարանի դահլիճում ներկա էին միայն պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանից: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ որ հայտնի չէ ամբաստանյալներին դատարան չբերելու պատճառը: Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց քննել ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը, սակայն դատավորը չքննեց հարցը, քանի որ դատավարության բոլոր կողմերը ներկա չէին:
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 17-ին: